19.12.12

ՀՀ Նախագահի ընտրություններին ընդառաջ` Գորիս համայնքի ղեկավարի կայացրած որոշումները


Գորիս համայնքի ղեկավարի որոշումները .

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2013Թ-Ի ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԱՀԼԻՃՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.ՀՀ Նախագահի 2013թ-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին սահմանված կարգով գրանցված նախագահի թեկնածուների, նախընտրական ժողովներ, թեկանծուների հետ ընտրողների հանդիպումներ և ընտրույթունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու համար՝ անվճար, հավասար հիմունքներով, 3 ժամ տևողությամբ տրամադրել Գորիս քաղաքի Շ. Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի դահլիճը և քաղաքի Գր. Տաթևացու անվան հրապարակը իսկ լրացուցիչ յուրաքանչյուր ժամվա համար, որպես տարածքի վարձակալության վճար սահմանել 10 000 ՀՀ դրամ:
2.Հանձնարարել՝ Շ . Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Ա. Գալստյանին՝ ապահովել դահլիճի պատշաճ կահավորումը և տեխնիկական սպասարկումը:
3.Հանձնարարել՝ Գորիստնտ ՓԲԸ տնօրեն Ս. Գևորքյանին ապահովել հրապարակի բեմահարթակի տեղադրման, էլեկտրականության սպասարկման և հարակից տարածքի սանիտարական մաքրման աշխատանքները:
4.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար` Գ. Հայրապետյանի վրա:

Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, հաստատվել են Գորիսում քարոզչական պաստառներ տեղադրելու վայրերը`

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2013Թ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.ՀՀ Նախագահի 2013թ փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին սահմնաված կարգով գրանցված ՀՀ Նախագահի թեկնածուների կողմից քարոզչություն իրականացնելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար առանձնացնել հետևյալ տեղերը`
ա/ Նարեկացու փողոցի թիվ 6 շենքի դեպի Սյունիքի փողոց նայող հարթ պատին,
բ/ Սալ Քար թաղամասի թիվ 1 շենքի դեպի Կապանի խճուղի նայող հարթ պատին.
գ/ Մաշտոցի թիվ 1 շենքի դեպի Գ. Տաթևացու հրապարակ նայող հարթ պատին,
դ/Կոմիտաս փողոցի թիվ 30 շենքի դեպի Սյունիքի փողոց նայող հարթ պատին
ե/ Սյունիքի փողոցի թիվ 134-ից- 142 շենքերի հարթ պատերին:
զ/Օրբելյանների թիվ 37 շենքի դեպի Զ. Անդրանիկ փողոց նայող հարթ պատին,
է/ Ավանգարդ թաղամասի Սևյան փողոցի թիվ 1-3 շենքերի հարթ պատերին
ը/Սարյան թիվ 17 շենքի հարթ պատին.
թ/ Նոր Վանքի տափ 13-րդ շենքի հարթ պատին
ժ/ Վ. Մամիկոնյան փողոցի 164-ից -168 շենքերի հարթ պատերին
2.Քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում ՀՀ Նախագահի թեկնածուների համար հատկացնել յուրաքանչյուրին մեկ քառակուսի մետր տարածք:

աղբյուրը` goriscity.am