Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն, Մարզաբնական Ուսանողների Իրավապաշտպան Ասոցիացիա ՀԿ-ն և Նորարարությունների Զարգացման Կենտրոն ՀԿ-ն համատեղ իրականացնում են ,,ՄԵՐ ՔՎԵՆ ԱՐԺԵ ԱՎԵԼԻՆ,, ընտրական գործընթացների աջակցման ծրագիրը` ՀՀ Նախագահական Ընտրություններին ընդառաջ:
Ծրագրի հիմնական նպատակը ընտրական իրավունքի կարևորության, ակտիվ, ինքնուրույն կողմնորոշմամբ մասնակցության խթանումն է, որը կնպաստի ընտրություններին վարչական ռեսուրսների օգտագործման ազդեցությունների նվազմանը:
Ծրագիրն արդեն մեկնարկվել է Սյունիքի մարզում և առաջիկայում սպասվում են հետաքրքիր գործողություններ : 2012թ դեկտեմբերի 24-25-ը իրականացվել է ծրագրի նպատակների և քայլերի ներկայացում ուսանողների, երիտասարդների շրջանում : Հետագայում նախատեսված են դեբատների,բանավեճերի կազմակերպում Գորիսում և Կապանում, մասնակցության խթանման ,,Ֆլեշ-Մոբ,, ակցիաներ: