
Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու Իրավունքների Պաշտպանության Միջազգային օր:
Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն, հավատարիմ մնալով իր առաքելությանը` շնորհավորում է բոլոր քաղաքացիներին` Մարդու Իրավունքների օրվա առթիվ:
Այդուհանդերձ , դեռևս մտահոգիչ է իրավիճակը Հայաստանում Մարդու Իրավունքների և արժանապատվության պաշտպանման տեսանկյունից:
Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն սկսած 2000թ իրականացրել է մի շարք մոնիտորինգներ , հրատարակել զեկույցներ` մասնավորապես Սյունիքի մարզում Մարդու Իրավունքների իրավիճակի վերաբերյալ:
Հակված ենք այն տեսակետին,որ Սյունիքում հասարակության վտանգավոր հանդարտությունն ու անտարբերությունը արդյունք է ոչ թե գոհունակության և բարեկեցիկ կյանքի, այլ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիները չեն հավատում սեփական ուժերին և քաղաքացիական ակտիվությամբ ու գործողություններով իրավիճակը փոխելու հնարավորությանը:
Չնայած մի շարք ոլորտներում իրավիճակը մնացել է նույնը, սակայն հուսադրող է այն հանգամանքը, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների,մեդիա ռեսուրսների,սոցիալական ցանցերի ակտիվացումն ու հասանելիությունը փոխում են ,,խաղի կանոնները,,:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը առաջ է բերում նոր, ավելի անվախ սերունդ,որն ավելի անհանդուրժող է լինելու Մարդու Իրավունքների ոտնահարումների նկատմամբ և ունենալու է իր բողոքը բարձրաձայնելու ավելի մեծ հնարավորություններ:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить