26.1.13

Բանավեճ Գորիսում ` ՀՀ նախագահի թեկնածուների մասնակցությամբ

 Հարգելի ընտրողներ

Կարևորելով Հայաստանի Հանրապետության զարգացման շուրջ պատկերացումների ու գաղափարների բազմակողմանի, մրցակցային քննարկումները `
2013թ փետրվարի 1-ին, ժամը 14.00-ին ,,ՄԻՐՀԱՎ,, հյուրանոցում, /ք.Գորիս,Մաշտոցի 100/ հրավիրում ենք մասնակցելու Գորիսում կայանալիք դեբատին, որին հրավիրվում են ՀՀ նախագահի բոլոր թեկնածուները:

Նկատի առնելով թեկնածուների զբաղվածության ծանրաբեռնվածությունը և աշխարհագրական հեռավորությունը` յուրաքանչյուր նախընտրական շտաբ ինքն է որոշում, թե ով պետք է մասնակցի բանավեճին, դա կարող է լինել թեկնածուն կամ նրա շտաբի ղեկավարը, մամուլի քարտուղարը, վստահված անձը, թեկնածուին սատարող կուսակցության ներկայացուցիչը:

Մենք  անչափ կարևորում ենք  նաև օնլայն տարբերակով նախապես ուղարկված հարցերը, որոնք կարելի է տեղադրել մեկանաբանություններում ինչպես նաև ֆեյսբուքյան էջում՝ Բանավեճ Գորիսում ՀՀ նախագահի թեկնածուների մասնակցությամբ:
Բանավեճը  ուղիղ եթերով կհեռարձակվի Ustream տարբերակով:

Դեբատները կազմակերպվում են ,,Մեր քվեն արժե ավելին,, ծրագրի շրջանակներում: ծրագրին աջակցում են USAID-ին և Counterpart International Armenia-ն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել itekngo@gmail.com էլ փոստին: