Նախընտրական քարոզարշավների շրջանակում 2013 թ հունվարի 22-ին կայացավ ՀՀ նախագահի թեկնածու,գործող նախագահ Սերժ Սարգսյանի այցը Սյունիքի մարզ: Գորիսում հանդիպումը նախատեսված էր թատրոնի դահլիճում : Անվտանգության պատասխանատուները ձեռք էին առել նմանատիպ հանդիպումների համար թերևս գորիսեցիներին անծանոթ, աննախադեպ միջոցառումներ : Նախ դահլիճ էին հրավիրվել չգիտես ում կողմից նախապես կազմված ցուցակներով, և մուտքի մոտ հայտարարեցին ,որ ում անունը չկա ցուցակում, չի կարող մասնակցել հանդիպմանը, հետո բոլորը դահլիճ էին մտնում հատուկ ստուգիչ ,մետաղաորսիչ սարքերի արանքից:
Այս ամենը գուցե և անվտանգության տեսանկյունից ընդունելի է, բայց երբ մինչ նախագահի ժամանումը, բեմից ,միկրոֆոնով , պաշտոնապես հայտարարում են , որ հանկարծ այլ հարցեր չտաք նախագահի թեկնածուին, դա արդեն մեղմ ասած մտահոգիչ է:
Իսկ նախագահի թեկնածուն տրամադրված էր ավելի անմիջական հանդիպման և ինքն էլ հայտարարեց, որ իր համար անմիջական երկխոսությունը և գորիսեցիներին հետաքրքրող հարցերը շատ ավելի կարևոր կլինեն:
Արդյունքում, բացի 2-3 պահեստային հարցերից և մեկ անհաճո ներբողից , դահլիճում անտարբեր լռություն էր,ինչը նախագահին նույնպես տարօրինակ թվաց:
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում կա նաև այսպիսի դրույթ
Հայաստանում բազմակարծությանը, քաղաքական ազատություններին, խոսքի ազատությանը, ժողովրդավարությանն այլընտրանք չկա: Սա կարևոր սկզբունք է, որի պահպանման և զարգացման համար մենք դեռևս անելիք ունենք:
Գուցե կան պաշտոնյաներ ,ովքեր դեռ չեն կարդացել իրենց առաջնորդի նախընտրական ծրագիրը....կամ էլ առաջնորդվել են ,,շառից,փորձանքից հեռու,, սկզբունքով:
Միայն կարելի է ավելացնել, որ մեզ մոտ, որոշ չինովնիկների մատուցած ծառայությունների պատճառով, ոչ թե խոսքի ազատությանը այլընտրանք չկա, ինչպես գրված է նախագահի թեկնածուի նախընտրական ծրագրում, այլ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԱՅԼԸՏՐԱՆՔ ԷԼ ՉԿԱ

Комментариев нет:
Отправка комментария