1.2.13

դեբատները նպաստում են Գորիսում արտահայտման իրավունքի իրագործմանը

2013թ փետրվարի 1-ին Գորիսում կայացավ բանավեճ` ՀՀ նախագահի թեկնածուների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հրավիրված բոլոր 8 թեկնածուների ընտրական շտաբերից բանավեճին ներկայացել են Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբից` Զարուհի Փոստանջյանը, Սերժ Սարգսյանի ընտրական շտաբից` Արա Միրզոյանը:
Նախքան բանավեճի մեկնարկը, կազմակերպիչները և ներկաները դատապարտեցին նախօրեին, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը և առողջություն մաղթեցին:
Բանավեճը ընթացավ ազատ խոսքի, մտքերի անկաշկանդ փոխանակման մթնոլորտում: Բանախոսները հնարավորություն ունեին ներկայացնելու թեկնածուների նախընտրական ծրագրերը` երկրի զարգացման ռազմավարության բազմաթիվ հարցերի շուրջ:
Բանավեճի մասնակից երիտասարդները, լրագրողները, ՀԿ ներկայացուցիչները իրենց հարցերը ուղղեցին թեկնածուների ներկայացուցիչներին: Բանավեճը ուղիղ եթերով հեռարձակվում էր ustream ինտերնետային ռեսուրսով:
Նմանատիպ դեբատների կազմակերպումը աննախադեպ են հատկապես Գորիսում և հաստատում են խոսքի ազատության և արտահայտման իրավունքի իրավիճակի տեսանելի տեղաշարժը:
Դեբատը կազմակերպվել է ,,Մեր քվեն արժե ավելին,, ծրագրի շրջանակներում` ԱՄՆ ՄԶԳ և Քաունթերփարթ Ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ: