15.2.13

Ակտիվորեն իրագործենք մեր ընտրական իրավունքը

2013թ փետրվարի 15-ին  Գորիսում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում  հետևյալ թեմաներով՝
1. Ինչու է կարևոր մասնակցությունը ընտրություններին,
2. Ընտրախախտումների  հայտնի մեխանիզմները և դրանց չեզոքացման հնարավորությունները,
3. Մեդիա հարթակներ և թեժ գծեր`  ընտրությունների օրը  iditord.org, 116  և այլն/

Կլոր սեղանին մասնակցում էին  ուսանողներ, դիտորդներ, առաջին անգամ ընտրող երիտասարդներ:

Հետաքրքիր քննարկումներ եղան ընտրությունների կարևորության, ընտրատեղամասերում ընթացող գործընթացների վերաբերյալ: Միջոցառումից հետո երիտասարդները մասնակցեցին Ֆլեշ մոբի, որի մասին կտեղեկացվի առաջիկայում:
Կլոր սեղան քննարկումը կազմակերպվել էր ,,Մեր քվեն արժե ավելին,, ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացմանը աջակցում են ԱՄՆ ՄԶԳ և Քաունթերփարթ Ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչությունը