7.2.13

Կապանում կայացած բանավեճը որպես քաղաքական երկխոսության արդյունավետ հնարավորություն

,,Մեր քվեն արժե ավելին,,  ծրագրի շրջանականերում կազմակերպվեց հերթական բանավեճը` Կապանում, որին հրավիրվել էին ՀՀ նախագահի բոլոր 8 թեկնածուները կամ նրանց ներկայացուցիչները: Բանավեճի հրավերին արձագանքել և մասնակցեցին ՀՀ նախագահի թեկնածուներ` Սերժ Սարգսյանի  և Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները:  Բանավեճին ներկայացել են Կապանի ակտիվ երիտասարդներ, լրագրողներ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ:
Բանախոսներից յուրաքանչյուրը ներկայացրեց թեկնածուների նախընտրական ծրագրերը ` երկրի հետագա զարգացման հարցերի շուրջ: Եղավ նաև հետաքրքիր  հարց ու պատասխանի հնարավորություն:  Դեբատը հեռարձակվում էր ուղիղ եթերով, որին հետևում էին բազմաթիվ օգտատերեր` Հայաստանի տարբեր վայրերից:
Հատկանշական է, որ նախագահական ընտրություններին մասնակցում են 8 թեկնածուներ, սակայն հիմնականում 2 թեկնածուների ընտրական շտաբեր են ակտիվ գործում մարզերում:  Դեբատների կազմակերպման նպատակով հնարավոր բոլոր միջոցներով հրավեր-նամակներ են ուղարկվել բոլոր 8 թեկնածուներին, սակայն միայն 2 թեկնածուների ընտրական շտաբերից են ստացվել արձագանքներ:  Դեբատները լրացուցիչ,այլընտրանքային հնարավորություն էր թեկնածուների համար , մարզերի ընտրողներին, երիտասարդներին ներկայացնելու իրենց ծրագրերը, գաղափարները , առավել ևս, երբ դեբատները ուղիղ եթերի հնարավորությունով հեռարձակվում էր ինտեռնետ-մեդիա ռեսուրսներով:
Քաղաքական որոշ շրջանակներ, առիթը բաց չեն թողնում թմբակահարելու, որ իրենց հարթակներ չեն տրամադրվում իրենց խոսքը հանրությանը հասցնելու համար, իսկ երբ նման արդյունավետ հնարավորություն ստեղծվում է, ցուցաբերում են խուսափողական, պասիվ գործելաոճ, իսկ քննադատությունը դարձնում ինքնանպատակ:

,,Մեր քվեն արժե ավելին,, ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ և Քաունթերփարթ Ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ: