28.2.13

Քաղաքացիական լրագրության դասընթացներ

Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը 2013թ-ի մարտից վերսկսում է քաղաքացիական լրագրության դասընթացների շարքը:

Դասընթացները նրանց համար են, ովքեր ցանկանում են ավելին իմանալ ինտերնետի հնարավորությունների մասին` վիրտուալ միջավայրում տեղեկություններ ստանալու, տարածելու եւ շփվելու նպատակով։ Կարող են մասնակցել տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդիկ՝ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից:

Պատրաստ ենք քննարկել նաեւ տարբեր խմբերի համար առանձին դասընթացներ կազմակերպելու առաջարկներ։

Ուսուցումը հիմնված է լինելու գործնական աշխատանքի վրա, լինելու են նաև տեսական թեմաներ շուրջ դասախոսություններ և քննարկումներ:

Դասընթացները կազմակերպվելու են ամեն ամիս, անվճար և տևելու են 3-5 օր (օրական 4 կամ 8 ժամով):

Մասնակիցներն ընտրվելու են մրցույթով: Յուրաքանչյուր դասընթացի համար կկազմվի 10 հոգանոց խումբ։ Խմբերը կձեւավորվեն ստացված հայտերի քննարկման արդյունքում։Ինտերնյուսը մասնակիցներին կապահովի անհրաժեշտ սարքավորումներով, մարզերից եկողներին՝ ճանապարհածախսով եւ կացարանով։

Մասնակցության հայտը կարելի է լրացնել այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ինտերնյուս, Նարինե Սաֆարյանին. narine@internews.am։ Հասցեն՝ Երեւան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ։
Հեռ. 010 58 36 20։ 095 58 36 16

Դասընթացը կազմակերպվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում, որի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլընտրանքային միջոցներով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:

աղբյուրը՝ media.am