8.2.13

Քո ձայնն ավելի թանկ է

,,Մեր քվեն արժե ավելին,, ծրագրի հիմնական արդյունքներից մեկը էկոլոգիապես մաքուր թղթից  5000 հատ պարկերի պատրաստումն ու տրամադրումն է Սյունիքի մարզի վաճառակետերին, որպեսզի այդ պարկերով փաթեթավորեն  գնված ապրանքները  և  սպասարկեն հաճախորդներին:  Պարկերի վրա գրված է ,,ՔՈ ՁԱՅՆՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է,, որի նպատակը քաղաքացիներին մեկ անգամ ևս հաղորդագրություն, ուղերձ հասցնելն էր ..որ իրենց ձայնն արժե ավելին, քան ընտրակաշառքով ձեռք բերված և պարկի միջոցով տուն տարվող մթերքը: