21.8.13

Գորիսում 95 տարվա պայմանագրեր են կնքվում


Պարզվում է  Գորիս համայնքի ղեկավարությունը 90-100 տարվա ռազմավարական պլանավորում կատարելու փորձ ունի , ինչին կնախանձեին այլ համայնքները, որտեղ հազիվ-3-4 տարվա ռազմավարական պլան են մշակում, ինչն էլ հաճախ մնում է միայն որպես  բարի ցանկություններ: 
Իսկ ահա Գորիսում  կարողանում են մինչև 2108 թ վարձակալության հանձնել քաղաքային զբոսայգու տարածքը:   
Մնում էր միայն որոշման մեջ շեշտել,որ վարձակալը պարտավոր է  95 տարուց հետո զբոսայգու ներկայիս       տիկնիկ-կարուսելները փոխարինել  թռչող ափսեներով:

Ստորև ներկայացված է համայնքի ղեկավարի     312-Ա որոշումը

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ, 76-81-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12.04.2001թ. «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողմասերի օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշումը, Գորիս համայնքի ավագանու 19.07.2013թ. թիվ 30-Ա որոշումը  և հաշվի առնելով  «ՍԿՍ էներգո գրուպ» ՍՊԸ-ի 18.06.2013թ. թիվ 08ԿԽ գրությունը

 1.Գորիսի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի ընդհանուր օգտագործման գոտում գտնվող զբոսայգու Կոմիտասի փ. թիվ 28/1 հասցեի 4000քմ հողատարածքի կառուցապատման իրավունքով տրամադրման Գորիս համայնքի ղեկավարի 24.08.2011թ. թիվ 393-Ա որոշմամբ Վարձակալի հետ կնքված 01.09.2011թ. հողի կառուցապատման պայմանագրի 2-րդ հոդվածում պայմանագրի վերջնաժամկետ սահմանել մինչև 2108 թվականի սեպտեմբերի մեկը:

2.      Սահմանել, որ Վարձակալը պարտավոր է  Գորիսի համայնքի հետ կնքել  համապատասխան համաձայնագիր: 

3.      Նախազգուշացնել Վարձակալին, որ հողի կառուցատման պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:


աղբյուրը `