6.9.13

Կայացավ բանավեճ` Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ


Այսօր` 2013թ սեպտեմբերի 6-ին Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ կայացավ հերթական բանավեճը Գորիսում` ,,Քաղաքացիական հասարակության դերը համայնքային զարգացման գործում,, թեմայով: Բանավեճին որպես բանախոսներ մասնակցեցին Գորիս համայնքի ղեկավար պր-ն Նելսոն Ոսկանյանը և ՀԿ սեկտորում ակտիվ գործունեությամբ զբաղվող Արամ Մուսախանյանը: Ակտիվ հարցադրումներով հանդես եկան նաև բանավեճին ներկա երիտասարդներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Հիմնականում քննարկում ծավալվեց համայնքային իշխանությունների և քաղաքացիական հասարակության ակտիվ համագործակցության շուրջ: Շեշտվեց, որ թեպետ առկա են համագործակցության օրինակներ,բայց կարծես բացակայում է լիարժեք փոխվստահության մթնոլորտը և այստեղ արդյունավետ աշխատանքների կարիքը զգացվում է: 


Բանավեճերը կազմակերպվում են ԱՄՆ ՄԶԳ և Քաունթերփարթ ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ: