Որպես բանախոսներ հրավիրված էին Հայ Առաքելական Եկեղեցու Սյունաց թեմի քահանա Տեր Շիրակը, և Հայ Ավետարանական Եկեղեցու հովիվ, վերապատվելի Սարգիս Օչինյանը: Բանավեճին մասնակցում և իրենց չափազանց հետաքրքիր հարցադրումներով հանդես եկան ակտիվ երիտասարդներ, ՀԿ ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ակտիվ քննարկում ծավալվեց տարբեր կրոնական կազմակերպությունների գործունեությունների, նպատակների, ըստ բանախոսների, դրանց օգտակարության կամ վնասակարության մասին:
Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված խղճի և դավանանքի ազատության քաղաքացու իրավունքներին և դրանց իրագործման խնդիրներին:
Բանախոսները շեշտեցին, որ կոնկրետ Գորիսում խղճի և կրոնի ազատության իրավունքի իրագործման առումով խոչընդոտներ չկան, այլ հարց է, թե տարբեր կրոնական կազմակերպությունների գործունեությունը ինչ ազդեցություններ և հետևանքներ է ունենում հասարակության, ազգի համար:
Բանավեճերը կազմակերպվում են Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ի կողմից, ԱՄՆ ՄԶԳ և Քաունթերփարթ Ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ :
Комментариев нет:
Отправка комментария