30.9.13

Չասված խոսքեր ֆլեշմոբ ակցիա Գորիսում

Գորիսում տեղի ունեցավ ֆլեշմոբ ակցիա՝ ,,չասված խոսքեր,, խորագրով:
Մասնակիցները պատահական անցորդներին բաժանում էին  նախապես տպագրված դատարկ էջերով թերթ:  Ակցիայի մասնակիցները անցորդներին բաժանում էին թերթեր, որոնց էջերը դատարկ էին,իսկ վերջին էջում գրված էր ՀՀ Սահմանադրության հոդված 27-ը: Միջոցառման նպատակն էր մեկ անգամ ևս  բարձրաձայնել Գորիսում խոսքի ազատության իրավիճակի հիմնախնդիրները:  Մանրամասները տեսանյութում :

Ֆլեշ մոբ ակցիան կազմակերպվել է ,,Նոր մեդիա տեխնոլոգիաները հանուն խոսքի ազատության,, ծրագրի շրջանակներում, ԱՄՆ ՄԶԳ և Քաունթերփարթ Ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ: