28.9.13

Բանավիճում են Գորիսի երիտասարդները


2013թ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ,,Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն,, ՀԿ-ի կողմից կազմակերպվող հերթական բանավեճ-քննարկումը: Այս անգամ բանախոսները հենց գորիսեցի երիտասարդներն էին, ուսանողները, որոնք քննարկում էին Գորիսում ապրող երիտասարդի հնարավորություններն ու իրավունքները իրագործելու խնդիրներըը:

Իսկապես ուրախալի է,որ Գորիսում առկա է խոստումնալից պոտենցիալ ունեցող երիտասարդություն, որոնք պատրաստ են և կարող են ինքնուրույն հարստացնել իրենց առօրյան  Գորիսում: Կարևոր է, որ այդ երիտասարդների ոգևորությունը  արհեսականորեն չնվազեցվի :






Բանավեճերը կազմակերպվում են ,,Նոր մեդիա տեխնոլոգիաները հանուն խոսքի ազատության,, ծրագրի շրջանակներում, ԱՄՆ ՄԶԳ և Քաունթերփարթ Ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության  աջակցությամբ :