29.10.13

Գորիսի քաղաքապետարանի 14 միլիոն դրամ արժողությամբ մեքենան և նվազագույն աշխատավարձը

 Գորիսի քաղաքապետարանը 2013թ փետրվարի 8-ին ավտոմեքենա գնելու հայտարարություն է տարածել և www.gnumner.am  կայքում հրապարակել   ընտրված կազմակերպության մասին հայտարարագիրը, ըստ որի ընտրվել է ,,Կիա Մոթորս Արմենիա,, ՓԲԸ :
Այս կազմակերպությունը առաջարկել է մեքենա` 13 մլն.900 հազ. դրամ արժողությամբ, իսկ մրցույթին մասնակցող ,,ԿԱՐԿՈՄԱՎՏՈ,,  ՍՊԸ-ն առաջարկել է        12 մլն. 810 հազ. դրամ արժողությամբ ավտոմեքենա:
Գորիսի քաղաքապետարանը ընտրել է 13 մլն 900 հազ. դրամ արժողությամբ մեքենան, վճարելով 1 մլն. 90 000  դրամ ավել գումար:
Ինչպես ասում են, հնարավոր է փաստաթղթերով ամեն ինչ ,,դզված,, է և կարելի է գտնել ցանկացած հիմնավորում` սկսած առաջարկվող ավտոմեքենայի գույնից մինչև անվադողերի չափերի անհամապատասխանությունը մրցույթի պահանջներին, ըստ որի, իրավական ճանապարհով հնարավոր է  մերժել ցածր գին առաջարկող կազմակերպությանը:


 Հետաքրքրական է այն հանգամանքը, որ օրինակ Գորիս համայնքի մանկապարտեզների դաստիարակները ստանում են նվազագույն 45000 դրամ  աշխատավարձ` բյուջեի սուղ լինելու պատճառաբանությամբ: