15.10.13

Մաս 2. Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթները և մրցույթի երջանիկ շահողները

Գորիսի քաղաքապետարանի կողմից հայտարարված մի քանի մրցույթների արդյունքներով հաղթած կազմակերպության անվանումը, ժամկետները և գումարների չափը:

Սկզբնաղբյուր՝ gnumner.am
  • 2012թ. սեպտեմբերի 5 ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտբետոնե ծածկի փոսային նորոգման աշխատանքների ձեռքբերում, մրցույթը շահած կազմակերպություն ` ,,Գորեր,, ՍՊԸ, գինը` 18 400 932 (տասնութ միլիոն չորս հարյուր հազար ինը հարյուր երեսուներկու ) ՀՀ դրամ:
  • 2012թ. օգոստոսի14 ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի բակի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքների ձեռքբերում, մրցույթը շահած կազմակերպություն ` ,,Գորեր,, ՍՊԸ, գինը` 5 004 912 (հինգ միլիոն չորս հազար ինը հարյուր տասներկու) ՀՀ դրամ: 
  • 2012թ հուլիսի 2 ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի N 151 հասցեում կառուցվող սոցիալական տան արտաքին ջրամատակարարման և կոյուղու տեղադրման աշխատանքների ձեռքբերում, մրցույթը շահած կազմակերպություն ` ,,Գորեր,, ՍՊԸ, գինը` 2 663 602 /երկու միլիոն վեց հարյուր վաթսուներեք հազար վեց հարյուր երկու/ ՀՀ դրամ:
  • 2012թ ապրիլի 6 Գորիս քաղաքի գիշերային լուսավորության ցանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերում, մրցույթը շահած կազմակերպություն ` ,,Գորեր,, ՍՊԸ, գինը` 14 461 722 (տասնչորս միլիոն չորս հարյուր վաթսունմեկ հազար յոթ հարյուր քսաներկու) ՀՀ դրամ:
  • 2011թ. նոյեմբերի 25 Գորիս քաղաքի Գ.Տաթևացու և Սյունիքի փողոցների մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքների ձեռքբերում, մրցույթը շահած կազմակերպություն ` ,,Գորեր,, ՍՊԸ, գինը` 1 945 020 (մեկ միլիոն ինը հարյուր քառասունհինգ հազար քսան) ՀՀ դրամ: 

Հիշեցնենք, որ ,,ԳՈՐԵՐ,, ՍՊԸ-ի հիմնադիրը, ըստ կազմակերպությունների գրանցման ռեգիստրի` Գորիս համայնքի ներկայիս ղեկավար Նելսոն Ոսկանյանն է:

Հրապարակումների շարքը` շարունակելի . . .
Նախորդ գրառումն այստեղ