12.10.13

Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթները և մրցույթի երջանիկ շահողները

Մենք հայտարարել ենք, որ այսուհետ օրենքի շրջանակներում առավել ինտեսիվորեն հետևելու և հանրության ենք ներկայացնելու Գորիսի համայնքային իշխանությունների գործունեությունը և անգործությունը:
Ավելին`www.gnumner.am հղումով
  • ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Աշոտի և Սյունիքի փողոցների մայթերի հիմնանորոգման աշխատանքներ գինը` 3 մլն 797 հազ.դրամ, մրցույթը շահած կազմակերպություն ` ,,Գորեր,, ՍՊԸ
  • ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Տաթևացու անվան հրապարակի կանաչապատ տարածքների բարեկարգման՝ լուսավորության, ոռոգման և ջրավազանի շատրվանի հիմնանորոգման աշխատանքներ, իրականացման վերջնաժամկետը 31.10.2013թ. գինը 12 մլն 348 000 դրամ, մրցույթը շահողկազմակերպություն ,,ԳՈՐԵՐ,, ՍՊԸ:
  • Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհների Ա/Բ ծածկի փոսային նորոգման աշխատանքներ , գինը 19 մլն. 30 հազ.դրամ, մրցույթը շահողը` ,,Գորեր,, ՍՊԸ:
  • Գորիս քաղաքի Ղաթրինի Ձոր և Սաթյան 2-րդ նրբանցքի հեղեղատարների վերջնամասերի կառուցման աշխատանքներ, գինը`3 մլն 323 հազ դրամ, մրցույթը շահող ,,Գորեր,, ՍՊԸ
  • ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Նարեկացի ու Մամիկոնյան խաչմերուկի ջրընդունիչի կառուցման և Մ. Խորենացի փողոցում սելավատարին միացման աշխատանքների ձեռքբերում գինը՝ 1 656 980 դրամ, մրցույթը շահող՝ ,,Գորեր,, ՍՊԸ
,,ԳՈՐԵՐ,, ՍՊԸ-ի հիմնադիրը, ըստ կազմակերպությունների գրանցման ռեգիստրի` Գորիս համայնքի ներկայիս ղեկավար Նելսոն Ոսկանյանն է:

Հրապարակումների  շարքը` շարունակելի . . .