26.11.13

Տնօրենի թափուր աշխատատեղի մասին հայտարարություն

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի թիվ 1 հատուկ դպրոց ՊՈԱԿ

ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 4-ի 319-ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության» մասին կարգի 6-րդ կետ

ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ Գորիսի թիվ 1 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար, որի համար պարտադիր պայմաններ են:
1. ՀՀ քաղաքացիությունը

2. Բարձրագույն կրթությունը

3. Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը / հավաստագիր /

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով

2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը

3. հաստատության ղեկավարման իրավունքի / հավաստագրի / պատճենը

4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ

5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում /

6. աշխատանքային գրքույկի պատճենը

Փաստաթղթերը ընդունվում են 2013թ. դեկտեմբերի 10-ից մինչև 2014թ. հունվարի 8-ը ներառյալ:
Մրցույթը տեղի կունենա 2014թ. հունվարի 13-ին` ժամը 10:00-ին, Գորիսի թիվ 1 հատուկ դպրոցում, հասցեն` ք. Գորիս, Արզումանյան 7

աղբյուրը` azdarar.am