10.12.13

Դեկտեմբերի 10-ը Մարդու Իրավունքների Միջազգային ու նաև մտահոգվելու օր է

1948 թ դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, որտեղ սահմանված են այն հիմնարար սկզբունքները, որոնք հիմք են հանդիսանում Մարդու Իրավունքների պաշտպանության համար:
Աշխարհի երկրների գերակշիռ մեծամասնությունը  վավերացրել է Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, և առաջավոր երկրների սահմանադրությունը համապատասխանեցված է Հռչակագրին:
 նկարում Էլյոնորա Ռուզվելտը`1948թ  ցուցադրում է նոր ընդունված Հռչակագիրը
                                                                                                    
                                                                                   

Մարդու Իրավունքների հասկացության,եզրույթի սահմանման տարբեր մեկնաբանություններ կան : Ամենապարզ բացատրություններից մեկը հետևյալն է .

Իրավունքների այն խումբը, որոնք անհրաժեշտ են մարդուն արժանավայել և ստեղծագործ կյանքով ապրելու համար` ընդունված է կոչել Մարդու Իրավունքներ :

 Այսօր. 21-րդ դարում,    մարդը տեխնիկական,գիտական հզոր նվաճումներիի հասել, սակայն ցավոք դեռևս մարդկության համար խնդիր է մնում  արդար դատավարությունը, խոսքի ազատությունը, ազատ տեղաշարժվելու իրավունքը, արժանապատիվ ապրելակերպը...

Իրավունքների տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն շնորհավորում է Մարդու Իրավունքների Միջազգային Օրը և մաղթում բոլորին մարդուն արժանավայել կյանքի իրավունքի իրագործում:

Մեր առաքելությունն է

Օգնել մարդկանց իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները...