27.1.14

Ուժեղ պետության երաշխավորը ` ուժեղ բանակն է: Շնորհավոր տոնդ, Հայկական Բանակ


Յուրաքանչյուր մարդ, լինելով պետության քաղաքացի,պետք է իր թիկունքում զգա ուժեղ , իրավական  պետության զորակցությունը, որը նաև իր կյանքի ապահովության երաշխավորն է: 
Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերելով փափագած Անկախությունը, այսօր ունի նաև երբեմնի երազած ուժեղ և կայացած բանակ : Պատահական չէ, որ ներկայումս, Հայաստանի քաղաքացիները  բոլոր պետական կառույցներից ամենաշատը վստահում են Հայոց Բանակին :                                                                    Մեր բանակը կայացել է մարտի դաշտում, նրա զինվորները երդվել են,
կրակահերթից շիկացած զենքը ձեռքում պահած, զինակից ընկերոջ հերոսական սխրանքը սրտում: 

                                                           Մենք վստահում ենք մեր Հայոց հաղթական Բանակին, խրամատում զենքը ձեռքին մեր զավակին,եղբորը, ընկերոջը, բարեկամին, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն:

Շնորհավոր տոնդ,  հայ Զինվոր