
Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն Վորլդ Վիժն Հայաստանի Սյունիքի ՏԶԾ-ի աջակցությամբ իրականացնում է ,,Համայնքի բյուջեի մոնիտորինգ,, ծրագիրը, որի նպատակն է
աջակցել Սյունիքի համայնքներում կառավարման թափանցիկության, հաշվետվողականության և քաղաքացիական մասնակցության մակարդակի բարձրացմանը
Նախատեսվում է Սյունիքի մարզի 3 գյուղական համայնքներում՝ Քարահունջ, Գորհայք, Դարբաս, զարգացնել ակտիվ խմբերի/շահառուների ունակությունները` համայնքի բյուջեի պլանավորման, կառավարման, մոնիտորինգի և հաշվետվողականության գործընթացներում, ինչպես նաև զարգացնել համայնքային ՀԿ-երի, ավագանու անդամների, ակտիվ քաղաքացիների ունակությունները`
- համայնքային բյուջեի մոնիտորինգ իրականացնելու ոլորտում
- շահերի պաշտպանության
- Ֆոնդհայթայթման
- գործնական կապերի հաստատման ասպարեզներում
Ծրագրի արդյունքում առայժմ` Քարահունջ, Գորհայք, Դարբաս համայնքներում կունենանք համայնքի բյուջեի մոնիտորինգի վերաբերյալ զեկույց, ինչը նոր նախադրյալներ կստեղծի համայնքների բյուջեների առավել արդյունավետ օգտագործման և թափանցիկության ապահովման համար:
Комментариев нет:
Отправка комментария