18.2.14

2014թ Գորիս համայնքի ավագանու առաջին նիստը որպես սկզբունքայնության չափանիշ

2014թ փետրվարի 25-ին նախատեսված է Գորիս համայնքի ավագանու նիստ,որի օրակարգում ընդգրկված է 23 հարց, որից թերևս հիմնականը 2013թ բյուջեի կատարման մասին հաշվետվության հաստատումն է : Բյուջեի կատարողականի մեջ ներառված է  նաև  13 մլն  900 հազ.դրամ արժողությամբ ծառայողական մեքենայի գնման ծախսի հաստատումը, որը  տարաձայնություն էր առաջացրել ավագանու որոշ անդամների մոտ: Ավագանու անդամների կեսից ավելին բոյկոտել էին 19.12.2013թ ավագանու նիստը,որի արդյունքում նիստը չէր կայացել: Ավագանու 8 անդամների ստորագրությամբ 18.12.2013թ նամակ-հարցում էին ուղարկել Գորիս համայնքի ղեկավարին, մի շարք հարցերի պարզաբանման նպատակով:

Ինչպիսի դիրքորոշում կցուցաբերի Գորիս համայնքի ավագանին ս.թ. փետրվարի 25-ին, ժ14.00-ին նախատեսված նիստին: 2014թ. առաջին նիստը թերևս կարելի է համարել Գորիս համայնքի ավագանու սկզբունքայնության  փորձարկման ցուցանիշ:
Նիստի օրակարգի հարցերի մասին մանրամասն http://www.goriscity.am/Pages/DocFlow/Default.aspx?nt=1&a=v&g=94e498bd-2d1a-4cfb-9876-ee46530269fd  հղումով