3.2.14

Արտասահմանում վերապատրաստվելու հնարավորություն` երիտասարդների համար

Լեյն Կիրկլանդի անվան Կրթաթոշակային Ծրագիր

Լեհ-Ամերիկյան Ազատության Հիմնադրամը և <<Կրթությունը դեմոկրատիայի
համար>> հիմնադրամը (որը օգոստոսից հանդիսանում է ծրագրի կազմակերպիչը)
հայտարարում են հերթական բաց մրցույթը Ուկրաինայի, Բե Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, լառուսի, Ռուսաստանի,
Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի
հավակնորդների համար՝ 2014/2015 ուսումնական տարում Լեհաստանում Լեյն
Կիրկլանդի անվ. կրթաթոշակ ստանալու համար:

Ծրագիրը հասցեագրված է բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ լիդերներին,
որոնք շահագրգռված են իրենց երկրներում և տարածաշրջանում
ժողովրդավարության, տնտեսության և քաղաքացիական հասարակության
զարգացմամբ:

Ծրագիրը ներառում է 2 կիսամյակ ուսում լեհական ԲՈՒՀ-երում և 2-4 շաբաթ
աշխատանքային պրակտիկա պետական կամ մասնավոր հիմնարկություններում:


ՈԼՈՐՏՆԵՐԸ՝
• Տնտեսագիտություն և կառավարում (մենեջմենթ);
• Ադմինիստրացիա / կառավարում (բիզնես, ՀԿ, մշակույթ, բնապահպանություն,
առողջապահություն);
• Հանրային կառավարում (պետական կառավարում և ինքնավարություն);
• Իրավագիտություն;
• Հասարակագիտական առարկաներ (սոցիալական հոգեբանություն,
սոցիոլոգիա);
• Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ;
• Զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն:

ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ՝
2014/2015 ուսումնական տարում Կիրկլանդի Ծրագիրը հասցեագրված է հետևյալ
մասնագիտական խմբերի ներկայացուցիչներին՝
• փորձագետներին, քաղաքական գործիչներին, պետական և ինքնավար
հաստատությունների աշխատակիցներին;
• ձեռնարկատերերին, կառավարիչներին (մենեջերներին);
• հասարակական կազմակերպությունների առաջնորդներին, մշակույթի
գործիչներին և հասարակական գործիչներին;
• բուհերի դասախոսներ;
• լրագրողներ:

ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝ • Վերը նշված երկրներից մեկի քաղաքացիություն և մշտական բնակեցում
(Լեհաստանի մշտական կացության քարտ ունեցող անձինք չեն կարող
հավակնել Կիրկլանդի կրթաթոշակին);
• Լիարժեք բարձրագույն կրթություն (մագիստրոսի կոչում);
• Տարիքը՝ մինչև 35 տարեկան (հիմնավորված դեպքերում մինչև 40 տարեկան);
• Լեհերենի իմացություն՝ բավարար դասախոսություններին և սեմինարներին
մասնակցելու և դիպլոմային աշխատանքը գրելու համար, կամ անգլերենի
իմացություն՝ հավակնորդի կողմից անգլերենով կոնկրետ կրթական ծրագիր
նախապես նշելու դեպքում (այդ պարագայում բավարար է լեհերենի պասիվ
իմացությունը):
• Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ:

Ծրագիրը պահանջում է փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ՝ անկախ ազգային
պատկանելության: պատկանելության:


ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ կտրվի այն հավակնորդներին, ովքեր
• ակտիվ են իրենց մասնագիտական և հասարակական ոլորտում;
• ունեն նշանավոր նվաճումներ իրենց բնագավառում;
• մինչ այդ չեն ուսանել Լեհաստանում:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ՝
1. Առցանց լրացված մասնակցության հայտ՝
• անձնական տվյալների հարցաթերթիկ
• կացության ծրագիր՝ Կիրկլանդի Ծրագրին մասնակցելու ցանկության
հիմնավորում, առաջարկներ Լեհաստանում ուսման ծրագրի վերաբերյալ և
ապագայի պլանների նկարաագրություն:
2. Երկու երաշխավորագիր, որտեղ կնկարագրվեն հայցատուի նվաճումները և
որակավորումները, ինչպես նաև նրա հետագա զարգացման և մասնագիտական
կամ հասարակական գործունեության հետ կապած հույսերը: Նամակները պիտի
լինեն լեհերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով և ուղարկվեն էլեկտրոնային
ճանապարհով:
3. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն (առկայության դեպքում նաև
գիտությունների թեկնածուի դիպլոմի պատճեն)՝ ուղարկված էլեկտրոնային
ճանապարհով:

ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ՝
Մոտ 45 լավագույն հավակնորդները կընտրվեն երեք փուլով՝
I փուլ – պարտադիր պայմաններին համապատասխանության գնահատում;
II փուլ – հավակնորդների հայտերի գնահատում;
III փուլ – որակավորման հարցազրույցներ (նախատեսված 1.04 – 30.04.2014թ.
ժամանակահատվածում)

Երրորդ փուլ անցած հավակնորդները այդ մասին կտեղեկացվեն էլ.փոստի կամ
հեռախոսազանգի միջոցով՝ մարտ ամսվա վերջին: Մրցույթի վերջնական արդյունքով
տեղեկությունները կուղարկվեն 2014 թ-ի հունիսին` էլ.փոստի միջոցով : ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ՝
Հայտաձևը հասանելի է հետևյալ հասցեում՝ www.kirkland.edu.pl. և պետք է լրացվի
առցանց:
Հայտաձևը առցանց լրացնելուց հետո անհրաժեշտ է տպել համակարգի կողմից
գեներացված հայտը հաստատող էջը: Այդ էջը ստորագրել և կցելով հավակնորդի
ակտուալ նկարը՝ փոստով ուղարկել Ֆուլբրայթի Հանձնաժողովի հասցեով:

Երաշխավորագրերը և դիպլոմների պատճեների էլեկտրոնային տարբերակները (սկան
արված) պետք է ուղարկել հետևյալ հասցեով՝ kirkland@kir kirkland@kirkland.edu.pl kland.edu.pl kland.edu.pl :

Կիրկլանդի Կրթաթոշակ ստանալու համար հայտը ներկայացնելու վերջնաժամկետը
2014 թ. մարտի 1 է:

Վերը նշված վերջնաժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի: իտարկվի:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝
Կրթաթոշակը կազմում է ամսեկան 1800 լեհական զլոտի: Լրացուցիչ ծրագիրը կհոգա
հետևյալ ծախսերը՝ ուսման վարձը, Լեհաստանում բնակության վարձը,
ապահովագրությունը, ճանապարհածախսը Լեհաստան և ետ, վիզայի արժեքը,
անհրաժեշտ նյութերի և գիտական գրականության գնում: Կրթաթոշակառուներին
կտրամադրվեն համակարգիչներ, որոնք կարող են դառնալ սեփական՝ միայն ծրագրի
բոլոր պահանջները կատարելուց հետո:

ԾՐԱԳԻՐԸ՝
• Ծրագրի հանդիսավոր բացում (2014թ. սեպտեմբերի կեսին);
• Նախապատրաստական տեղեկատվական դասընթաց (10 օր);
• Դասընթացներ Լեհաստանի առաջատար բուհերում՝ Վարշավայում,
Կրակովում, Պոզնանում, Վրոցլավում, Լյուբլինում (2 կիսամյակ);
• Կիսամյակային և դիպլոմային աշխատությունների պատրաստում;
• Չորս ինտեգրացիոն-դիդակտիկ հանդիպումներ՝ բոլոր կրթաթոշակառուների
մասնակցությամբ;
• Լիդերների անիմացիայի և անձի զարգացման պարապմունքներ;
• Աշխատանքային պրակտիկա (2-4 շաբաթ)՝ սովորաբար ուսումնական տարվա
վերջում;
• Ծրագրի հանդիսավոր փակում և դիպլոմների հանձնման արարողություն
(2015թ. հունիսի վերջում Վարշավայում):


ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է Լեյն Կիրկլանդը Լեյն Կիրկլանդը Լեյն Կիրկլանդը (1922-1999)՝ ամերիկյան
արհմիությունների (AFL-CIO) բազմամյա առաջնորդը, Լեհ-Ամերիկյան
Ձեռնարկատիրության Հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ: 80-ական
թվականներին, իր մասնակցությամբ և հեղինակությամբ, աջակցում էր լեհական
«Սոլիդառնոստ» շարժմանը: Հասկանում և սատարում էր Կենտրոնական և Արևելյան
Եվրոպայի նաև այլ ժողովուրդների ազատության և ժողովրդավարության ձգտումները:
Պարգևատրվել է բարձրագույն պարգևներով. այդ թվում՝ ամերիկյան «Ազատության
Մեդալով» և լեհական «Սպիտակ Արծվի Շքանշանով»: Հասցեն՝
<<Կրթությունը դեմոկրատիայի համար>> հիմնադրամ
http://www.edudemo.org.pl


Կիրկլանդի ծրագիր
Հոժա փողոց 59, բն. 1ա, 00-681 Վարշավա
Էլ. հասցեն՝ kirkland@kirkland.edu.pl
www.kirkland.edu.pl


ԼԵՀ – ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (ԼԱԱՀ) ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (ԼԱԱՀ) ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (ԼԱԱՀ)՝՝՝՝ Ծրագրի Հովանավոր



ԼԱԱՀ-ը սկսել է գործել 2000 թվականին: Հիմնադրամի գլխավոր նպատակներն
են՝ ամրապնդել ժողովրդավարությունը, ուժեղացնել քաղաքացիական
հասարակությունը, հավասարեցնել անձնական և հասարակական զարգացման
հնարավորությունները, զարգացնել շուկայական տնտեսությունը և կիսվել լեհական
փորձով տրանսֆորմացիայի բնագավառում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի
երկրների հետ: ԼԱԱՀ-ը ֆինանսավորում է իր գործունեությունը հիմնադրամի
եկամուտներից, որի աղբյուրն են հանդիսանում Լեհ-Ամերիկյան Ձեռնարկատիրության
Հիմնադրամի (ԼԱՁՀ) միջոցները: Մինչ օրս ԼԱՁՀ-ը փոխանցել է Հիմնադրամին 250 մլն
ԱՄՆ դոլար: 2000 թվականից ի վեր Հիմնադրամը իր ծրագրերի իրականացման համար
տրամադրել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար:
Հիմնադրամի ծրագրերը համակարգվում են մի շարք լեհական հասարակական
կազմակերպությունների միջոցով՝ համաձայն Հիմնադրամի կողմից մշակված
սկզբունքների և կանոնակարգերի: Այդ նախաձերնությունները իրականացվում են
հետևյալ բնագավառներում՝ կրթություն, տեղական համայնքների զարգացում,
քաղաքացին ժողովրդավարական օրենսդրության պետությունում, տրանսֆորմացիայի
բնագավառում լեհական փորձի տարածումը:

Լեյն Կիրկլանդի անվ. Կրթաթոշակային Ծրագիրը ԼԱԱՀ-ի երկարաժամկետ մի
նախաձեռնություն է, որը կյանքի կոչվեց 2000 թվականին և 2001 թվականից
համակարգվում է Վարշավայում Ֆուլբրայթի Հանձնաժողովի կողմից: Հիմնադրամի և
իրականացվող ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ
http://www.pafw.pl http://www.pafw.pl կայքից:


<<Կրթությունը դեմոկրատիայի համար>> - ծրագրի հովանավոր

Հիմնադրամը ստեղծվել է 1989 թվականին լեհ ընդդիմադիր գործիչների և Ամերիկյան
ուսուցիչների ֆեդերացիայի մանկավարժների կողմից: Այն անկախ, հասարակական
ոչ-առևտրային կազմակերպություն է և ունի հասարակական գործունեությանն
ուղղված կարգավիճակ: Կազմակերպության նպատակն է կրթական գործունեությունների նախաձեռնումը,
սատարումը և իրականացումը, որոնք նպաստում են դեմոկրատիայի գաղափարի
արմատացմանը և գործունեությանը դեմոկրատական հաստատություններում:
Հիմնադրամը հովանավորում է տեղական հասարակական գործունեությունները՝
ուղղված քաղաքացիական հասարակության կառուցմանը, իսկ իր ծրագրերը
կառուցում է՝ հիմնվելով տեղական ավանդույթներին և համագործակցելով այլ ազգի,
հավատքի և քաղաքական համոզմունքների ներկայացուցիչների հետ: Իր
գործունեությունը կազմակերպությունը ծավալում է Լեհաստանում, ինչպես նաև
արտասահմանում՝ մասնավորապես Արևելյան Եվրոոպայում, Միջին Ասյայում և
Կովկասյան երկրներում:

Հիմնադրամի գործունեության ոլորտները.
1. Դպրոցների սոցիալականացումը և դեմոկրատիան
2. Քաղաքացիական ակտիվությունն ու պատասխանատվությունը
3. Համընդհանուր համերաշխությունը

Հավելյալ տեղեկություններ հիմնադրամի և հիմնադրամի ծրագրերի մասին կարելի է
ստանալ հետևյալ ինտերնետային կայքում՝ www.edudemo.org.pl