21.2.14

Քարահունջ համայնքում ծանոթանում են բյուջեի մոնիտորինգի իրականացման քայլերին

,,Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն,, ՀԿ-ն Քարահունջ համայնքում ձևավորված ակտիվ խմբի անդամների համար  2014թ. փետրվարի 20-ին և 21-ին կազմակերպեց ,,Ինչպես իրականացնել համայնքի բյուջեի մոնիտորինգ,, թեմայով դասընթացը: Դասընթացների, գործնական աշխատանքների միջոցով խնբի անդամները ծանոթանում են մասնակցային կառավարման, ծրագրային բյուջետավորման, բյուջեի մոնիտորինգի իրականացման սկզբունքներին, որից հետո նախատեսվում է բյուջեի օգտագործման արդյունավետության և թափանցիկության ապահովման համար իրականացնել բյուջեի մոնիտորինգի և հանրային քննարկման գործընթացներ:
Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան  կազմակերպության աջակցությամբ