Գորիս համայնքում 2014թ հունիսին սպասվում են համայնքի ղեկավարի
ընտրություններ :
Նշենք , որ գորիսեցիները ուղակի ընտրությունների միջոցով քաղաքապետ են ընտրել 1999թ-ից : Թե ինչպես են ընդհանրապես Հայաստանում
կայացել բոլոր տեսակի ընտրությունները սկսած
1996թ ից, արձանագրված է ինչպես ականատես քաղաքացիների հիշողությունում, այնպես էլ
պատմական արխիվներում: Ցավոք, ՀՀ քաղաքացու մեջ դեռևս կարծրացած է ազատ և արդար ընտրությունների
միջոցով նոր իշխանություններ ձևավորելու անհնարինության ,,սինդրոմը,, :
Գորիսի քաղաքապետի նախորդ ընտրությունների ընթացքը, իր ողջ նախընտրական ինտրիգներով,
ու տեղական ,,ֆեոդալների,, մտրակների օգտագործմամբ , կարծես անվստահության ու անհետաքրքրության
միջավայր էին ստեղծել տեղական ինքնակառավարման
մարմինների նկատմամբ :
Իրավիճակը բոլորովին այլ է առաջիկայում սպասվող Գորիսի
քաղաքապետի ընտրությունների պարագայում: Գորիսեցիների համար նոր հույսի աղբյուր է բացվել`
մրցակցային և արդար պայմաններում ընտրել Գորիսին արժանի համայնքի ղեկավար, որն ունենալով ընտրողների մեծամասնության արդար քվեները, կկարողանա կոնսոլիդացնել հանրությանը
, հիմնական նպատակ սահմանելով համայնքի զարգացումը: Միայն արդար և մրցակցային ընտրությունների
պայմաններում ընտրված քաղաքապետը կկարողանա ընդունել նետված մարտահրավերները :
Գոնե
այս անգամ, գորիսեցիները ուղակի պատվի հարց պետք է համարեն ու մերժեն ցանկացած ,,թայֆաբազություն,, և նյութապաշտություն: Այս անգամ հստակ հնարավորություն կա ցույց տալու
և պարտադրելու ազատ քաղաքացիների կամքը:
Կա հնարավորություն` ՈՉ ասելու անարժաններին :
Արդեն նկատելի է Գորիսի երիտասարդության,ուսանողների, մտավորականության
հստակ կամքը` տեր կանգնելու իրենց քվեներին: Սա խաղի նոր կանոններ են և այս խաղում բարին հաղթելու
է չարին :
Գորիսը պետք է ունենա իրեն հարիր
համայնքի ղեկավար, որը բոլորի համար կլինի հանդուրժողականության, համախմբման , հույսի
և վերածննդի նոր գործընթացների առաջնորդ:
Комментариев нет:
Отправка комментария