ՀԿ-ի կողմից իրականացվող ,,Համայնքային բյուջեի մոնիտորինգ,, ծրագրի շրջանակներում կայացավ հանդիպում -քննարկում Քարահունջ համայնքում: Հանդիպմանը մասնակցեցին դպրոցի ուսուցիչներ, աշակերտական խորհրդի անդամներ, համայնքային ակտիվ խմբի ներկայացուցիչներ:
Ներկայացվեց 2014թ. Քարահունջ համայնքի ծրագրային բյուջեն,որի շուրջ ծավալվեց քննարկում, եղան նոր առաջարկություններ,որոնք կներկայացվեն համայնքի ղեկավարությանը : Նման քննարկումները նպաստում են համայնքների բյուջեների թափանցիկության և բնակիչների մասնակցության ապահովմանը:
Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության աջակցությամբ
Комментариев нет:
Отправка комментария