8.4.14

ԻՏԵԿ ՀԿ-ն մեկնարկում է նոր նախաձեռնություններ `Գորիսում առաջիկա ընտրություններին ընդառաջ

Հարգելի գորիսեցիներ

2014թ հունիսի 8-ին Գորիս համայնքում տեղի կունենա համայնքի ղեկավարի /քաղաքապետի/ ընտրություն:
Նպատակ ունենալով առաջիկա նախընտրական գործընթացները  հնարավորինս համապատասխանեցնել ժողովրդավարական չափանիշներին` ԻՏԵԿ ՀԿ-ն նախաձեռնել է կազմակերպել դեբատներ, քննարկումներ, հանդիպումներ գրանցված թեկնածուների մասնակցությամբ: 
Նախատեսվում է նաև Գորիսի հետագա զարգացման կարևորագույն ուղիների վերաբերյալ հավաքագրել առաջարկություններ ընտրողներից, երիտասարդներից, ակտիվ քաղաքացիներից և ստանալ թեկնածուների կարծիքները` տեսակետները  հավաքագրված առաջարկությունների վերաբերյալ:
2014թ հունիսի 8-ին կայանալիք ընտրությունների ժամանակ ԻՏԵԿ ՀԿ-ն, համագործակցելով Գորիսի իր գործընկեր կազմակերպությունների հետ, կիրականացնի անկախ դիտորդական առաքելություն  ընտրատեղամասերում: 
Այն երիտասարդները, ակտիվ քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն որպես անկախ դիտորդներ մասնակցել նախընտրական և ընտրական գործընթացներին, խնդրում ենք  դիմել ԻՏԵԿ ՀԿ-ին` Մաշտոցի 3/3, հեռ.: 0284 24020, e-mail: itekngo@gmail.com:
Այս անգամ գորիսեցիներիս հնարավորություն է ընձեռնված կազմակերպել իսկապես ժողովրդավար, արդար և թափանցիկ ընտրություն, որի արդյունքում կունենանք Գորիսին արժանի ղեկավար:

2012թ ԱԺ և 2013թ նախագահական ընտրություններին ընդառաջ ԻՏԵԿ ՀԿ-ն նախաձեռնել էր դեբատներ ուղիղ եթերում, որի ժամանակ թեկնածուները աննախադեպ հնարավորություն ունեին ուղիղ եթերում հնչեցնել իրենց խոսքը:

Նախկինում կազմակերպված դեբատների, ֆլեշ-մոբերի,տարբեր միջոցառումների վերաբերյալ տեսանյութը՝