2014թ հունիսի 11-ին ք. Սիսիանում, Վորլդ Վիժն Հայաստանի Սյունիքի ՏԶԾ գրասենյակում,ԻՏԵԿ ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ֆորում-քննարկում: Ֆորումի նպատակն էր ներկայացնել Դարբաս, Գորայք և Քարահունջ համայնքներում իրականացվող ,,Համայնքի բյուջեի մոնիտորինգ,, ծրագրի շրջանակներում ստեղծված մոնիտորինգի զեկույցը, քննարկել զեկույցում տեղ գտած վերլուծությունները, ստանալ նոր առաջարկություններ:
Ֆորումին մասնակցել են 30-ից ավել պատվիրակներ 3 համայնքներից ՝ ակտիվ խմբերի անդամներ, ՏԻՄ աշխատակիցներ, համայնքի ղեկավարներ : Բացման խոսքով հանդես եկան ԻՏԵԿ ՀԿ նախագահ,ծրագրի ղեկավար Մարատ Դադունցը, ՎՎ Հայաստան Սյունիքի ՏԶԾ ղեկավար Էմմա Կաջոյանը :
Ֆորումին մասնակցում էր և իր տեսակետները հայտնեց նաև Սյունիքի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը :
Միջոցառման ընթացքում մանրամասնորեն ներկայացվեց իրականացված քայլերը, բյուջեների վերլուծական տվյալները, և զեկույցում տեղ գտած առաջարկությունների բաժինը :
Հետագայում նախատեսվում է համայնքների ղեկավարների հետ քննարկել բյուջեների վերաբերյալ արված կոնկրետ առաջարկությունների իրականացման քայլերը :
Ֆորումը կազմակերպվել է Վորլդ Վիժն Հայաստան Սյունիքի ՏԶԾ աջակցությամբ իրականացվող ,Համայնքների բյուջեների մոնիտորինգ,, ծրագրի շրջանակներում

Комментариев нет:
Отправка комментария