Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ և Գորիսի Մամուլի Ակումբ ՀԿ համատեղ իրականացնում են ,,Ես մասնակցում եմ իմ համայնքի զարգացմանը,, ծրագիրը, որի նպատակը Սյունիքի մարզի 5 համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման արդյունավետությանը աջակցելն է :
Ուսումնասիրությունները վկայում են, որ բնակիչների կողմից նախատեսված հողի հարկերի, վարձավճարների գումարները բնակիչները առավել արդյունավետորեն են վճարում, երբ առավել իրազեկված են համայնքի բյուջեի ծախսերի ,իրականացվող աշխատանքների մասին: Կարևոր հանգամանք է նաև բնակիչների մոտ վերաբերմունքի փոփոխության և մասնակցության խթանմանը նպաստող նախաձեռնությունները :
Ծրագրի բաղադրիչներից մեկն է ՝ սննդամթերքի համար նախատեսված էկոլոգիապես մաքուր թղթե պարկերի անվճար տրամադրումը շահառու համայնքների առևտրային կրպակներին, որպեսզի դրանցով սպասարկվեն բնակիչները: Ակցիայի նպատակն է մեկ անգամ ևս հաղորդագրություն ուղարկել բնակիչներին՝ իրենց համայնքում հարկերի հավաքագրման և մասնակցության կարևորության մասին:
Ծրագրի շրջանակներում տպագրվել են համայնքների բյուջեի ծախսերի և եկամուտների վերաբերյալ գունավոր բուկլետներ ,որոնք նույնպես կբաժանվեն բնակիչներին :
Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան Սյունիքի ՏԶԾ-ի աջակցությամբ, ՀԶԱՑ նախաձեռնությունների շրջանակում:

Комментариев нет:
Отправка комментария