10.9.14

Ես մասնակցում եմ իմ համայնքի զարգացմանը

Սյունիքի մարզի 5 համայնքներում շարունակվում են Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ի և Գորիսի Մամուլի Ակումբ ՀԿ-ի համատեղ իրականացվող նախաձեռնությունները : Ծրագրի նպատակը  համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման արդյունավետությանն աջակցելն է :  Այս անգամ հերթական այցելությունը Սյունիքի մարզի Լոր համայնք էր , որի շրջանակներում հանդիպում էր կազմակերպվել համայնքի ղեկավարության, ավագանու անդամների, ակտիվ բնակիչների, դպրոցի ուսուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, բնակիչների կողմից հարկերի վճարման գործընթացի խնդիրներ : 
Հանդիպում քննարկումից հետո, ըստ ծրագրով սահմանված բաղադրիչների, համայնքում բնակիչների շրջանում բաժանվել է Լոր համայնքի 2014թ բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ տպագրված բուկլետներ ,իսկ համայնքում գործող առևտրի կրպակներին անվճար տրամադրվել է թղթե պարկեր՝ դրանցով բնակիչներին սպասարկելու պայմանով: Թղթե պարկերի վրա գրված է . ,, Ես վճարում եմ հարկերը և մասնակցում իմ համայնքի զարգացմանը,, : 
Բնակիչների իրազեկության բարձրացման և տեղական հարկերի վճարման նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը նպաստման նպատակով , հարկերի վճարման մասով պարտքեր ունեցող բնակիչներին ուղարկվել է համապատասխան բովանդակությամբ անհատական նամակներ:
Նմանատիպ ակցիաներ նախատեսված են նաև ծրագրում ընդգրկված Աշոտավան,Հարժիս,Շինուհայր, Խոտ համայնքներում:

Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Արմենիա , Սյունիքի ՏԶԾ աջակցությամբ, ՀԶԱՑ նախաձեռնությունների շրջանակում: