,,Համայնքային բյուջեի մոնիտորինգ,, ծրագրի շրջանակներում ,Գորայք,Դարբաս,Քարահունջ համայնքների ակտիվ խմբերի անդամները փոխայցելություններ կազմակերպեցին համայնքներ: Նախկինում, նշված համայնքնների ակտիվ խմբերի անդամները, ավագանու անդամները, ՏԻՄ աշխատակիցները հանդիպել են միմյանց հետ տարբեր սեմինարների, կլոր սեղանների, քննարկումների ընթացքում,սակայն այցելել համայնքներ և տեղում տեսնել,ծանոթանալ համայնքի ենթակառուցվածքներին, առկա ռեսուրսներին,կատարված աշխատանքներին՝ ավելի արդյունավետ տարբերակ է: Յուրաքանչյուր համայնքի ղեկավար հյուրերին ներկայացնում էր համայնքի պատմությունը,հետագա ծրագրերը,առկա ռեսուրսները,հիմնախնդիրները, բյուջեի մուտքերի և նախատեսված ծախսերի մասին:
Համայնքների ակտիվ խմբերի անդամները շեշտում էին, որ բացի ծրագրով ձեռք բերված արդյունքներից, իրենց համար նշանակալից է ու շատ կարևոր տարբեր համայնքներում նոր ընկերական կապերի հաստատումը:
Ծրագիրն իրականացվում է ԻՏԵԿ ՀԿ-ի կողմից, Վորլդ Վիժն Հայաստան,Սյունիքի ՏԶԾ աջակցությամբ:

Комментариев нет:
Отправка комментария