10.12.14

Դեկտեմբերի 10 : Շնորհավորանքի փոխարեն

Դեկտեմբերի 10-ը համարվում է Մարդու իրավունքների Միջազգային Օր, որովհետև 1948թ դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը ՝
Էլյոնորա Ռուզվելտի գլախավորությամբ ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը : Հռչակագիրը իրենց երկրներում վավերացրել են ՄԱԿ-ի անդամ  գրեթե բոլոր պետությունները, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը ՝1992թ :
Անցած 23 տարիները պետք է որ բավարար ժամանակ լիներ՝ Մարդու իրավունքների գաղափարախոսության և մարդու իրավունքները որպես գերագույն արժեք ընկալվելու համար: Այսօր, երբ հասարակության տարբեր խավերի հետ խոսվում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության կամ մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների, անհատների,ինստիտուտների մասին, մարդկանց մոտ առաջին հերթին զգացվում է թերահավատություն և անվստահություն: 
Ինչու՞ : Որովհետև  դասասենյակներում կամ հարմար դահլիճներում տեսական գիտելիքներ,ուսուցում,վերապատրաստում,տեղեկացում,խմբային աշխատանքներ,ատենախոսություններ լսելուց հետո մարդը դուրս է գալիս փողոց և ձուլվում մի հասարակության ու պետաիրավական համակարգի, որտեղ գերագույն արժեքը ոչ թե մարդու իրավունքներն են՝  այլ փողը, չինովնիկի աթոռը, աթոռին հասնելու մոլուցքը :

Շնորհավոր դեկտեմբերի 10-ը ,Մարդու իրավունքների միջազգային օրը