26.12.14

Համայնքներում քննարկվում է 2015թ բյուջեն

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն ,Վորլդ Վիժն Հայաստանի Սյունիքի Տարածքային Զարգացման Ծրագրի աջակցությամբ , շարունակում է Սյունիքի համայնքներում բյուջեների մոնիտորինգային և մասնակցության ապահովման նախաձեռնությունները :
Գործընթացը համընկել է 2015թ համայնքային բյուջեների քննարկման և ավագանու կողմից հաստատման աշխատանքներին, որի շրջանակներում ծրագրում ընդգրկված Հալիձոր, Շաղատ, Շաքի համայնքներում կազմակերպվում է բյուջեների հանրային քննարկումներ, առաջիկա ծրագրերի ներկայացում , համագործակցության ռազմավարությունների մշակում: