2015թ փետրվարի 11-ին Վորլդ Վիժն կազմակերպության Սիսիանի գրասենյակում Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն կազմակերպել էր հերթական դասընթացը՝ ,,ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունները և բնակիչների մասնակցությունը կառավարման գործընթացին,, թեմայով: դասընթացին մասնակցում էին Սյունիքի մարզի Շաքի, Շաղատ և Հալիձոր համայնքների ակտիվ խմբերը, ՏԻՄ աշխատակիցներ, ավագանու անդամներ : Մասնակիցները ծանոթացան թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ՏԻՄ մասին ՀՀ օրենքում,որի արդյունքում բնաիչները ինչպես կարող են մասնակցել իրենց համայնքներում որոշումների կայացման գործընթացին, նախաձեռնել և ավագանու քննարկման ներկայացնել որոշման նախագծեր : Դասընթացի մասնակիցները տեղեկացել են նաև համայնքների բյուջեների թափանցիկությունը ապահովող մեխանիզմների մասին : Առաջիկայում նախատեսվում է ակտիվ խմբերի մասնակցությամբ ,,Համայնքների Բյուջեի մոնիտորինգ 2015,, ծրագրի շրջանակներում իրականացնել մի շարք ուսուցողական և ունակությունների զարգացման նախաձեռնություններ համայնքներում:
Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի Սիսիանի ՏԶԾ աջակցությամբ
Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի Սիսիանի ՏԶԾ աջակցությամբ
Комментариев нет:
Отправка комментария