Ծրագիրը մարտ և նոյեմբեր ամսիներին տևող երկարաժամկետ կրթական ծրագիր է, որն իրականացվելու է Լեհաստանում, ապա համապատասխանաբար Արևելյան գործընկերության մասնակից-պետությունում, ինչպես նաև Չեխիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում:
«Get to Know about Poland» ծրագրի հիմնական նպատակն է ներկայացնել լեհական մշակութային դիվանագիտությունը և ստեղծել հնարավորություն ձեռք բերելու փորձ քաղաքական վերափոխման, քաղաքացիական հասարակության, կառավարման և տնտեսական զարգացման ոլորտներում:
Ծրագրի առաջին մասը նախատեսում է 2015թ-ի հուլիսի 18-26 այցելություն Կրակով ամառային դպրոցի շրջանակներում, որից հետո մասնակիցներին հնարավորություն կտրվի "Հայ - լե
հական համագործակցություն" կազմակերպության հետ համատեղ կազմակերպել մի շարք միջոցառումներ Հայաստանում:
Մասնակիցների ընտրությունը անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլում ընտրությունը կատարվում է "Հայ - լեհական համագործակցություն" կազմակերպության կողմից, ներկայացված հայտերի հիման վրա մինչև սույն թվականի ապրիլի 10 -ը: Երկրորդ փուլում Արևելյան նախաձեռնությունների ինստիտուտի ընդունող հանձնաժողովի համակարգողը Skype-ի միջոցով հարցազրույց կանցկացնի ընտրված թեկնածուների հետ ապրիլի 23-ից մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում: Ծրագրին մասնակից թեկնածուները հայտնի կդառնան մայիսի 18-ին:
Ծրագրի հետ կապված բոլոր իրադարձություններին կարող եք հետևել "Հայ - լեհական համագործակցություն" կազմակերպությանֆեյսբուկյան էջում:
Ծրագրի մանրամասներին ծանոթացեք «Get to Know about Poland» տեղեկատվական փաթեթում:
Комментариев нет:
Отправить комментарий