25.3.15

Համագործակցությունը շարունակվում է Սյունիքի համայնքներում

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն, Վորլդ Վիժն Հայատան Սիսիանի ՏԶԾ աջակցությամբ ,շարունակում է Սյունիքի մարզի  համայնքներում համայնքային բյուջեի մոնիտորինգի ծրագիրը :  Շաքի, Շաղատ, Հալիձոր համայնքներում ստեղծված ակտիվ խմբերը,ավագանու անդամները, ՏԻՄ աշխատակիցները ծանոթանում են  համայնքային բյուջեի մոնիտորինգի քայլերին, մեթոդաբանությանը, կառավարման մասնակցային մոդելի առավելություններին, համայնքի քառամյա զարգացման ծրագրերի  նպատակներին և արդյունավետությանը : Համայնքի բնակիչներին հուզող թեմաներից է նաև վերջերս ակտիվ քննարկման թեմա դարձած համայնքների խոշորացման քաղաքականությունը : Հիմնականում համայնքաբնակները տեղեկացված չեն խոշորացման առավելությունների կամ թերությունների մասին,այդ ոլորտում մեծ աշխատանքներ կան դեռևս անելու :