20.5.15

Համայնքների բյուջեների մոնիտորինգի նախնական արդյունքների քննարկումներ

ԻՏԵԿ ՀԿ-ն շարունակում է նախաձեռնությունները համայնքներում՝ ուղղված համայնքային բյուջեի մոնիտորինգի և բնակչության մասնակցության ապահովման աշխատանքներին:

2015թ մայիս ամսում Սյունիքի մարզի Հալիձոր, Շաղատ և Շաքի համայնքներում իրականացվում է բյուջեի մոնիտորինգի նախնական զեկույցի ներկայացում՝ համայնքային կենտրոններում, դպրոցներում, համայնքային այլ կազմակերպություններում: Ներկայացման ընթացքում մանրամասն բացատրվում է համայնքի 2015թ բյուջեի մուտքերի և ծախսերի յուրաքանչյուր հոդվածները, հնչում են տարբեր կարծիքներ, առաջարկություններ:

Բյուջեների մոնիտորինգի արդյունքների ներկայացման զուգընթաց, բնակիչները ակտիվորեն քննարկում են նաև վերջերս արդիական դարձած համայնքների խոշորացման քաղաքականությունը, ի հայտ են գալիս տարբեր հակասական կարծիքներ:

,,Համայքների բյուջեների մոնիտորինգ,, ծրագիրը իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի Սյունիքի ՏԶԾ-ի աջակցությամբ: