1.6.15

Երեխաների իրավունքների պաշտպանության մասին միայն 1 օր չպետք է հիշել

Հունիսի 1-ը համարվում է երեխաների իրավունքների պաշտպանության օր : Հայաստանում նույնպես այդ օրը փորձում են տպավորիչ դարձնել երեխաների համար :
Բացի տոնական փուչիկներ ու կառուսելների տոմսեր գնելով , անհրաժեշտ է յուրաքանչյուր օր , վարկյան մտածել երեխաների իրավունքերի մասին :

Նախքան երեխայի վրա գոռալը, արգելելը, հոգեպես ճնշում գործադրելը, միշտ պետք է հիշել, որ նրանք դեռևս ինքնուրույն չեն կարող պաշտպանել իրենց ,,ԵՍ,,-ը, իրենց կարծիքը պնդել, բանավիճել ..:
Իսկ երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնությունը կարելի է համարել անասնական վերաբերմունք: Եվ  այստեղ ոչ մի  <<հայրական>>  , <<դաստիարակչական>>, ապտակի արդարացումը նույնպես չի կարող տեղավորվել մարդկային բանականության մեջ  :

Յուրաքանչյուրս պարտավոր ենք ամեն օրը տոնական դարձնել մեր երեխաների համար ՝ ստեղծենք մի երկիր, որտեղ նրանք կունենան  ուրախ մանկության, որակյալ ուսման, արժանավայել աշխատանքի ,սոցիալական արդարության ու բարեկեցիկ կյանքի ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ :