Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն , Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության աջակցությամբ ,Սյունիքի մարզում իրականացնում է <<Համայնքների բյուջեի մոնիտորինգ>> ծրագիրը ,շեշտադրելով ու կարևորելով բնակիչների մասնակցությունը: Նմանատիպ ծրագիր իրականացվում է նաւ Լոռու մարզում՝ ,,Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն,, ՀԿ-ի կողմից: 2015թ սեպտեմբերի 16-18 -ը Լոռու մարզի համայնքներից Սյունիքի մարզ էին ժամանել համայնքների ներկայացուցիչներ, երիտասարդներ, ծրագրում ընդգրկված մասնագետներ: ԻՏԵԿ ՀԿ գրասենյակում հյուրերը ծանոթացան Սյունիքում իրականացված ծրագրի քայլերին, բյուջեների վերաբերյալ պատրաստած մոնիտորինգային զեկույցի տվյալներին ,ՀԿ-ի ընթացիկ գործունեությանը :
Համատեղ այցելություններ կազմակերպվեցին Հալիձոր, Քարահունջ համայնքներ,քննարկումների,հարց ու պատասխանի միջոցով միմյանց փոխանցվեցին օգտակար տեղեկություններ՝ համայնքների բյուջեների, իրականացված ծրագրերի, ՏԻՄ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ :
Նմանատիպ գործընկերային, փորձի փոխանակման այցելությունները նպաստում են ինչպես գործնական այնպես էլ միջանձնային արդյունավետ կապերի հաստատմանը :

Комментариев нет:
Отправка комментария