Օրենսդրական
ոլորտի մասնագետների (Professional Fellows Program/PFP) ծրագիրը հովանավորում է
ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP
ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան
խորհուրդներ) կազմակերպությունը:
Ամերիկյան խորհուրդների գրասենյակը հրավիրում է երիտասարդ
մասնագետներին ներկայացնելու
օնլայն դիմումի հայտ մինչեւ 2015թ. նոյեմբերի 12-ը:
PFP-ն հնարավորություն է ընձեռում խոստումնալից
երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի
կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով
պետական մարմիններում, քաղաքացիական, կրթության հաստատություններում, քաղաքացիների
շահերի պաշտպանության կազմակերպություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական
եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: Ծրագրի մասնակիցները կլինեն PFP-ի
ավելի լայն խմբի մաս, միանալով այլ երկրների մասնակիցներին: PFP մասնակիցները
ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն
ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ
Նահանգների պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ
ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:
PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն
տալ՝
§ ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական
գործընթացներին,
§ կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ
ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,
§ ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի
հաստատությունների միջեւ,
§ միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական
լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:
PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից վեց
շաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն 2016թ.
գարնան ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում կլինեն ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը: PFP
ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության
ապահովագրում եւ կրթաթոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված
հյուրընկալող ընտանիքները:
Ծրագրին մասնակցելու
համար դիմորդները պետք է՝
|
|
|
|
|
|
|
PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:
Ծրագրին
մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2015թ. նոյեմբերի 12-ը ներկայացնեն
օնլայն
դիմում՝ https://ais.americancouncils.org/pfp
Ծրագրին դիմելու գործընթացի եւ մրցույթի անցկացման
մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ PFP ծրագրի վեբ կայքից http://professionalfellows.americancouncils.org/ կամ կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների
հայաստանյան գրասենյակ PFP ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանին ստորեւ նշված
հասցեով կամ pfp@americancouncils.am էլ-փոստի հասցեով:
Комментариев нет:
Отправка комментария