Գորիսի բնակչությունը 2006թ , ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կազմել է
23200 մարդ : 2006թ Գորիսում կայացած համայնքի
ղեկավարի ընտրությունների ժամանակ ընտրողների ընդհանուր թիվը եղել է 16 072 մարդ :
/ ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների http://www.elections.am/selfgovernmentbodies/election-25739/ / :
Վերջին 9 -10 տարիների ընթացքում Գորիսի բնակչությունը նվազել
է մոտ 3000 մարդով 2015թ հունվարի 1-ի դրությամբ Գորիսի բնակչությունը կազմել է 20 400 մարդ: / ըստ ՀՀ ազգային վիճ.ծառայության http://www.armstat.am/file/article/marz_2015_8.pdf/
Ուշագրավ է սակայն
, որ առաջիկա՝ 2015թ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին, Գորիսի ընտրատեղամասերում գրանցված ընտրողների թիվը այժմ կազմում է 16 228
մարդ :
Համեմատելու համար նշենք, որ 2014թ հունիսին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը եղել է 16 171 մարդ :
Հետաքրքիր ուսումնասիրության և ատենախոսության թեմա կարող
է լինել համաշխարհային սոցիոլոգ-գիտնականների համար :
Այսպես, Գորիսի բնակչությունը 10 տարի առաջ 23200 մարդ էր,որից
ընտրական իրավունք ունեին 16072 մարդ : 10
տարի հետո, 2015թ բնակչությունը նվազել է մոտ 3000-ով, /ըստ պաշտոնական տվյալների
20400մարդ/ , բայց ընտրողների թիվը աճել է
156-ով:
Հ.Գ. Յուրաքանչյուր
գորիսեցի կզարմանա, եթե տեղեկանա,որ ըստ պաշտոնական վիճակագրության, Գորիսում ներկայումս 20400 մարդ է ապրում:
Комментариев нет:
Отправка комментария