10.12.15

Մարդու Իրավունքների օրը

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների միջազգային օրն է : 1948թ դելտեմբերի 10-ին ընդունվեց ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը :  Հայաստանի Հանրապետությունը դառնալով ՄԱԿ-ի անդամ, նույնպես վավերացրել է այդ փաստաթուղթը : ՀՀ սահմանադրության մեջ նույնպես առանձին և կարևոր բաժին է հատկացված քաղաքացիների իրավունքների և ազատությունների վերաբերյալ :

Մարդու իրավունքների հիմքում մարդու արժանապատվությունն է 

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն  իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում , մասնավորապես Սյունիքի մարզում առկա մարդու իրավունքների, խոսքի ազատության, ազատ ընտրությունների կազմակերպման,ժողովորդավարական գործընթացների զարգացման  խոչընդոտների վերաբերյալ :
Վերջին 2 տասնամյակի ամփոփումը վկայում է , որ ցավոք բացակայել է  Մարդու իրավունքների պաշտպանման և հարգալից վերաբերմունքի ձևավորմանը նպաստող քաղաքական կամքը :

Մեր իրավունքների պաշտպանը մե՛նք պետք է լինենք :