14.1.16

Փետրվարի 14-ին կընտրեն համայնքի նոր ղեկավար

2016թ փետրվարի 14-ին , համայնքների խոշորացման գործընթացների շրջանակում կընտրվեն համայնքի նոր ղեկավար և ավագանու անդամներ Սյունիքի մարզի համայնքներում: 
Խոշորացման արդյունքում կձևավորվի մեկ համայնք՝ Տաթև անվանումով, որը կընդգրկի   Սյունիքի                                                                               մարզի ՇինուհայրՏաթևՀալիձորՀարժիսՍվարանցԽոտՏանձատափՔաշունի համայնքները :  Եթե հետևենք գործընթացի ընթացքին, ապա տեսականորեն պետք է ակնկալել թեժ ընտրապայքար , սակայն տեղական մարմինների ընտրությունների նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ ամեն ինչ ընթանում է նախապես պլանավորված սցենարի համաձայն:

Կից կարող եք ծանոթանալ կառավարության որոշմանը  



Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ, 26-րդ և 84-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում   է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների լիազորությունները:
2. 2016 թվականի փետրվարի 14-ին նշանակել և Սյունիքի մարզի Տաթևի, Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Թումանյան համայնքների ընտրատարածքներում անցկացնել համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների ընտրություններ` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների անցկացման կարգով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության  կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2016 թվականի առաջին եռամսյակում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին  հատկացնել 24,785.9 հազ. դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության  ոստիկանությանը  հատկացնել 1,954.0 հազ. դրամ։