20.1.16

Աշխատանքի հրավեր

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն  հրավիրում է աշխատանքի ,,Տեղեկատվության կորդինացման , ֆոնդհայթայթման, հանրության հետ կապերի մասնագետի,, պաշտոնում աշխատելու համար :

Վայրը՝ ՀԿ գրասենյակ, ք. Գորիս, Անկախության 2
Տևողությունը 1 տարի՝ հետագա երկարաձգման հնարավորությունով:
Աշխատանքի  սկիզբ՝  01 փետրվարի 2016թ

Աշխատանքի Նկարագիր 

Անմիջական ղեկավար` Ծրագրերի ղեկավար
  • Տեղեկատվության կորդինացման, ֆոնդհայթայթման ,հանրության հետ կապերի  մասնագետը պատասխանատու է  ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի,նախաձեռնությունների շրջանակներում   հանրային հաղորդակցման և հարաբերությունների ռազմավարության սահմանման և իրականացման համար:
  • Ամենամսյա կամ շաբաթական կտրվածքով Ծրագրի ղեկավարին է զեկուցում առաջընթացների և ձեռքբերումների մասին: 
  • Գործում է որպես կապող օղակ կազմակերպության և միջազգային,տեղական  դոնոր կազմակերպությունների,հիմնադրամների, ֆոնդերի ներկայացուցչությունների հետ: 
  •  Անմիջական հարաբերություններ է հաստատատում և պահպանում այլ պետական մարմինների հետ`   ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի գործողությունների իրականացման նպատակով: 
  • Աշխատանքային թիմի հետ համագործակցմամբ կազմում և իրականացնում է  ծրագրի հանրության հետ կապերի և հաղորդակցության ռազմավարական ծրագրերը` ներառյալ լրատվամիջոցների, համայնքների հետ կապերը և արտաքին հաղորդակցությունը: 
  • Պարբերաբար և անընդհատ ստեղծում է  տեղեկությունների բազա՝ առկա ծրագրային, մրցույթային տեղեկությունների,հայտարարությունների մասին:
  •  Տեղեկատվական առկա օնլայն ռեսուրսների միջոցով տարածում է տեղեկատվություն ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի, նախաձեռնությունների վերաբերյալ՝ գրավոր հոդվածների, տեսանյութերի հեռարձակումների միջոցով:   
Գիտելիքներ և որակավորում 


  •  Կրթական աստիճան՝  հանրության հետ կապերի, հաղորդակցման միջոցների, մարքեթինգի կամ նմանատիպ բնագավառում, 
  •  Դրամաշնորհային ծրագրերի մեթոդիկայի և ընթացակարգերի լայն գիտելիքներ
  •   Համակարգչային տեղեկատվական համակարգերի իմացություն, 
  •  Հայերեն և անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման  հմտություններ, 
  • Համակարգչային գրագիտություն (Word, Excel, PowerPoint, Microsoft կամ նմանատիպ ծրագիր): 
Մասնագիտական ունակություններ 
• Արդյունքների ստացման նպատակասլացություն, 
•  վերլուծական հմտություններ, 
•  կառավարման հմտություններ, 
•  մատուցման և կազմակերպչական հմտություններ, 
•  Համագործակցում/թիմային աշխատանք, 
• Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ: 

Աշխատանքի պայմաններն ու դրույթները 
Աշխատանքային պայմաններն ու դրույթները կարգավորվում են ՀՀ Օրենսդրությամբ, ՀԿ-ի կանոնադրությամբ  և ընթացակարգերով ու աշխատանքային պայմանագրով:

Բոլոր հետաքրքրված անձինք դիմելու համար պետք է ներկայացնեն ինքնակենսագրականը (CV) և  ուղեկից նամակ ( Cover Letter) հայերեն կամ անգլերեն լեզուներով ՀԿ-ի էլեկտրոնային հասցեին ՝ itekngo@gmail.com  ,  կամ ՀԿ գրասենյակ՝ ք.Գորիս,Անկախության 2 :  
Միայն ամփոփ ցուցակում ընդգրկված դիմողները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է  2016թ փետրվարի  5-ը :