25.1.16

Հայտնի են Սյունիքի մարզի Տաթև խոշորացվող համայնքի ղեկավարի թեկնածուները

Ինչպես արդեն հայտնի է, 2016թ փետրվարի 14-ին  Սյունիքի մարզի   Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Խոտ, Տանձատափ եւ Քաշունի    
համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: Բնակիչները /ընտրական իրավունք ունեցող/ պետք է ընտրեն 1 համայնքի ղեկավար, որը կլինի բոլոր նշված խոշորացվող համայնքների ղեկավարը :

2016թ հունվարի 24-ը թեկնածուների առաջադրման վերջին օրն էր : Հոնվարի 25-ի դրությամբ, ըստ ՀՀ ԿԸՀ-ի կայքում առկա տեղեկատվության  առաջադրվել են հետևյալ թեկնածուները 

1.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԻԳՈՐ ՌԱՖԻԿԻ     /Անկուսակցական, Շինուհայր համայնքից/

2.ԲԱԳՐԱՏՅԱՆ ՎԱՐՇԱՄ ՎԼԱԴԻԿԻ /Անկուսակցական, Շինուհայր համայնքից /

3.ՍԻՄՈՆՅԱՆ ՄՈՒՐԱԴ ՆԱՀԱՊԵՏԻ  /ՀՀԿ կուսակցությունից, Տաթև համայնք                                                                                                                                       գյուղապետ/

Ինքնաբացարկ հայտնելու վերջին օրը 2016թ փետրվարի 4-ն է :



Փոքրիկ հույս կար, որ նոր խոշորացման գործընթացները աշխուժություն ,մրցակցություն, նոր մոտիվացիա կբերեն նիրհի մեջ գտնվող տեղական ինքնակառավարման համակարգում, բայց արդեն իրողություն է, որ նորից հին տաշտակի մոտ հին երգերն է երգվելու :
Առավել տխրեցնող է, որ ապագա խոշորացված համայնքի ավագանու անդամների ընտրության համար 8 համայնքներից առաջադրվել են ընդամենը                  14 թեկնածու 

 Խոշորացման գործընթացը նախաձեռնողները հավաստիացնում էին, որ խոշորացման արդյունքում անհամեմատ կբարձրանա ավագանու  դերը, այն մրցակցային կլինի և այլն :
Կրկին պարզվեց, որ իրականությունը սակայն ավելի դառն է :