3.2.16

Հայտարարություն

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ  (ԻՏԵԿ) ՀԿ-ն  հրավիրում է համագործակցության՝  ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրին մասնակցելու համար:

Երիտասարդները հնարավորություն կստանան դասընթացների միջոցով վերապատրաստվել, որից հետո կիրականացնեն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում  ժամկետային զինծառայողներին վերաբերող դատական գործերի ուսումնասիրություն:

 Նպատակն է ՝

 ՀՀ Սյունիքի մարզում ընթացող դատական նիստերի մոնիտորինգի միջոցով բացահայտել ժամկետային զինծառայողներին վերաբերվող  դատական պաշտպանության հիմնախնդիրը և հանրային իրազեկմանշահերի պաշտպանության մեխանիզմների միջոցով  աջակցել իրավական օգնության կարիք ունեցող զինծառայողներին : 


Ուսումնասիրության անցկացման համար Սյունիքի մարզից ընտրվելու է մինչև 11 մասնակից, որոնց հետ կկնքվի համագործակցության պայմանագիր:

Վերապատրաստման  5-օրյա դասընթացին մասնակցելու նպատակով Սյունիքի մարզի այլ համայնքներից ընտրված և Գորիս  ժամանած մասնակիցները կապահովվեն հյուրանոցով և սննդով, կփոխհատուցվեն նրանց տրանսպորտային ծախսերը` գործող սակագներով:

Ծրագիրը կտևի առնվազն մեկ տարի, իսկ ակտիվ և նպատակասլաց մասնակիցները կունենան հնարավորություն՝  հետագայում աշխատելու համար:

Վերապատրաստման դասընթացները նախատեսված են 2016թ փետրվար  ամսում,ընտրված մասնակիցները կծանոթանան  դասընթացների վերաբերյալ   լրացուցիչ մանրամասն պայմաններին   :

Դիմում-հայտի  լրացման վերջնաժամկետն է  2016թ փետրվարի 20-ը : Ցանկացողները կարող են լրացնել կից հայտի ձևը կամ գրել

կազմակերպության էլեկտրոնային հասցեին itekngo@gmail.com