27.2.16

Համացանցի օգուտն ու վնասը

Ինտերնետի մասին դեռ մի քանի տարի առաջ շատերը գաղափար չունեին, իսկ այսօր առանց ինտերնետ կյանք չունեն:
ԻՏԵԿ  ՀԿ-ի գրասենյակում արդեն շարունակական դարձած բանավեճերից ևս մեկը կայացավ .թեման` Համացանցի օգուտն ու վնասը:
Վեր հանվեցին բազմաթիվ կարեևոր ու հաճախ քննարկվող հարցեր:
Թեման շատ հետաքրքիր ու բանավեճային էր,քանի որ համացանցը ինքնին մի մեծ տեղեկությունների աղբյուր է,որն ունի լավ ու վատ կողմեր:
Համացանցում գործում են բազում ծառայություններ, որոնք ճիշտ կիրառելու դեպքում այն դարձնում է անփոխարինելի գործիք: Համացանցը հասանելի է դարձնում հեռուստատեսային ծառայություններ, ,հանրագիտարաններ, գեղարվեստական, ուսուցողական գրքեր և հոդվածներ:Այն նաև ժամանցի մի հսկայական տարածք է, որտեղ կարելի է գտնել առցանց (online) խաղեր:

Սակայն համացանցը հատկապես վնասակար կարող է դառնալ դեռահասների համար,որոնք գերադասում են ժամանակը անց կացնել համացանցում .քան օրինակ խաղալ բակային խաղեր կամ զբաղվել ընթերցանությամբ:
Համացանցը կարելի է նմանեցնել ջրհեղեղի,որն իր հետ բերում է շատ լավ բաներ:Խելացի մարդը կանգնում է ափին ու թոկով քաշում ափ է հանում այդ բարիքները ,իսկ ոչ խելացիները ընկնում են հեղեղի մեջ ու կործանվում:
Չմոռանանք, որ ցանցից դուրս էլ կյանք կա: