Հանդիպման նպատակն էր փորձել հասկանալ երիտասարդների նախասիրությունները մասնագիտության ընտրության հարցում:
Նախքան քննարկումը սկսելը հանդիպման մասնակիցների համար կազմակերպվեց խաղ՝ տարբեր մասնագիտությունների առանձնահատկություններն ու կարևորությունը ամենածայրահեղ իրավիճակներում բացահայտման ուղղությամբ:
Բանավեճը բավականին հետաքրքրական էր, քանի որ ընտրված մասնագիտություններից յուրաքանչյուրը պետք է ցույց տար իր առկայության անհրաժեշտությունը: Քնարկումը ընթացավ թեժ մթնոլորտում, քանի որ բոլոր մասնակիցները հայտնեցին իրենց կարծիքները և փորձեցին մաքսիմալ բացահայտել ցանկացած մասնագիտության արդյունավետությունը:
Համոզված ենք, կայացած քննարկումը իր դրական ազդեցությունը կթողնի երիտասարդների վրա հետագայում իրենց մասնագիտական կրթության ընտրության հարցում:
Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ բանավեճերը Գորիսում կլինեն շարունակական :
Комментариев нет:
Отправка комментария