Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան մարդու իրավունքների ընդհանուր հասկացության հետ: Կազմակերպված դերախաղերի միջոցով ավելի արդյունավետ դարձավ թեմայի ընկալումը:
Թեմայի շրջանակներում կազմակերպվեց ֆիլմի դիտում, քննարկվեց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում:
Մասնակիցները ծանոթացան ՀՀ դատական համակարգին, գործող օրենքներին, քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերին, դատական նիստերի վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակրգին : Դասընթացւ արդյունքում ձևավորված մոնիտորինգային հանձնախմբերը ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող դատական նիստերի մոնիտորինգի միջոցով կբացահայտեն զինծառայողների դատական պաշտպանության հիմնախնդիրը և հանրային իրազեկման, շահերի պաշտպանության մեխանիզմների միջոցով խնդիրը կդարձնեն հանրային քննարկման թեմա և կառաջարկեն լուծումներ:
՛՛Անվճար իրավական աջակցություն զինծառայողներին՛՛ ծրագիրը ֆինանսավորվել է The National Endowment for Democracy (NED) կողմից:
Комментариев нет:
Отправка комментария